Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատերազմի սկզբից մինչ այժմ 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Պատերազմի սկզբից մինչ այժմ 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների 
ապահովագրության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի սկզբից մինչ օրս 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 21-ին ասուլիսի ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Հիմնադրամն ունի միայն մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Սեպտեմբերի 27-ից սկսած կարողացել ենք հավաքագրել 4,5 մլն դոլար, այդ վճարումների 80%-ը ստացվել է Հայաստանից, հետո ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ինչպես նաև Կիպրոսից, որտեղից 240 հազար դոլարի նվիրաբերություն է կատարվել: Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները մեզ կատարեն նվիրատվություններ, որովհետև պատերազմը, ցավոք, դեռ չի ավարտվել, մի օր հաստատ ավարտվելու է մեր հաղթանակով, իսկ մինչ այդ պետք է սահմանին կանգնած մեր հերոսները վստահ լինեն, որ իրենց ընտանիքների ֆինանսական վիճակը կայուն է»,- ասաց Ավետիքյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ նվիրատվություն կատարելու համար ցանկացողները կարող են այցելել 1000plus.am կայքը, մուտքագրել քարտային տվյալները և վճարել իրենց ցանկացած գումարը: Նվիրատվություն կարելի է կատարել նաև բանկային փոխանցման միջոցով:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]