Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԼՂ-ում 
ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հոկտեմբերի 21-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալին և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լյուպերտոնին է ներկայացրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժակ Կրաբալը Ֆրանսիայի 173 պատգամավորների, սենատորների և քաղաքապետների ստորագրությամբ հրապարակված այն բաց նամակի հեղինակներից մեկն է, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, իսկ հակառակ դեպքում սատարել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և այդ դիրքորոշումը ամրագրել Լեռնային Ղարաբաղի լեգիտիմությունը լիակատար և հիմնովին ճանաչելով»,- գրել է պատգամավորը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]