Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ, երկու տուժած

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ, երկու տուժած

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Հ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևորը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Արտյոմ Հ․-ն հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները մյուս ուղևոր Դավիթ Ա․-ին (ծնված 1961 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական ԲԿ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]