Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մահացության միջին ցուցանիշը համավարակի պատճառով գրեթե 300 հազարով աճել է. WP

ԱՄՆ-ում մահացության միջին ցուցանիշը համավարակի պատճառով գրեթե 300 հազարով աճել է. WP

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի կորոնավիրուսային վարակն ԱՄՆ-ում հանգեցրել Է գրեթե 300 հազար (299 հազար) դեպքերով մահացության մեծացման «ինչպես սովորական տարում սպասվելիք ցուցանիշի» համեմատությամբ: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը ՝վկայակոչելով Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ «չկանխատեսված» մահերի երկու երրորդի պատճառը եղել Է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը: Ըստ որում, հրատարակության տվյալներով՝ մահացու վախճանների Էական մասը, որոնք առաջացել են այլ պատճառներով, կապված Է այն բանի հետ, որ խրոնիկական հիվանդություններ ունեցողները, այդ թվում շաքարախտավորները, սրտի անբավարարությամբ տառապողները, ժամանակին օգնություն չեն ստացել, քանի որ վախեցել են բժշկի դիմել համավարակի պայմաններում:

Կետրոնում նշել են, որ վարակի հարուցած բարդությունների հետեւանքով մահացու վախճանների ցուցանիշն «անհամամասնորեն բարձր Է» աֆրոամերիկացների եւ Լատինական Ամերիկայի երկրներից սերածների շրջանում, ինչը նշվել Է նաեւ ավելի վաղ: Անսպասելի Է դարձել նախկին տարիների համեմատությամբ «մահերի աճը» 25-ից մինչեւ 44 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչների շրջանում՝ 26,6 տոկոսով:

Դա ամենազգալի փոփոխությունն Է մյուս բոլոր տարիքային խմբերի թվում: Փորձագետներն առայժմ չեն կարող բացատրություն տալ դրան:

«Համավարակի հետեւանքով մահացող մարդկանց թիվը գերազանցում Է մեր սպասելիքները,- թերթին հայտարերել Է Վիրջինիայի նահանգի Համագործակցության համալսարանին կից Հասարակության եւ առողջության կենտրոնի նախկին տնօրեն Սթիվեն Վուլֆը, որն անձամբ Է վերլուծել «լրացուցիչ մահերի» ցուցանիշը:- Ստացված տվյալները, ինչպես նաեւ մյուսները, դա հաստատում են»:

Յոթերորդ օրն անընդմեջ, The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրական ավելանում Է գրեթե 60 հազարով, երկրի առնվազն 220 հազար բնակիչ Է մահացել COVID-19-ից: Վուլֆը ենթադրում Է, որ մինչեւ տարեվերջ, եթե կորոնավիրուսի հետ կապված ներկայիս իրավիճակն արմատապես չբարելավվի, երկրում «լրացուցիչ մահերի» թիվը կհասնի 400 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]