Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաբարովսկի երկրամասում վթարի է ենթարկվել Սու-34 ռմբակոծիչը

Խաբարովսկի երկրամասում վթարի է ենթարկվել Սու-34 ռմբակոծիչը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքի ժամանակ վթարի Է ենթարկվել Սու-34 ռմբակոծիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) մամուլի ծառայությունում:

«Հոկտեմբերի 21-ին Խաբարովսկի երկրամասում պլանային ուսումնա-վարժական թռիչք անցկացնելիս վթարի Է ենթարկվել Արեւելյան ռազմական օկրուգի Սու-34 ինքնաթիռը: Օդաչուները կատապուլտվել են:

Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում»,-ասել են մամուլի ծառայությունում:

Զինվորականների խոսքով, ներկայում անձնակազմի անդամները տարհանվել են բազավորման օդակայան: «Թռիչքը կատարվել Է առանց մարտական լրակազմի:

Ինքնաթիռն ընկել Է անտառա-հարթավայրային տեղանքում: Գետնի վրա ավերածություններ չկան»,-ասել են մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ պատահարի պատճառները եւ հանգամանքները պարզելու համար վթարի վայր Է ուղարկվել Արեւելյան ռազմական օկրուգի հանձնաժողովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]