Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում և Արարատի մարզում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում և Արարատի 
մարզում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի առանձնատների, Նարեկացու փողոցի թիվ 2, 4, 6, Տ.Մեծի պողոտայի թիվ 22ա, 24, 26, Գ.Նժդեհի փողոցի թիվ 9, 11 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այգեգարդ, Այգեպատ, Քաղցրաշեն համայնքների գազասպառողների, ինչպես նաև «Արվիկա կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈՒԱՏ», «Գա-Գա-Էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «ԼԻԳԱ», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա» և «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-նշում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]