Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները նշանակել են դեկտեմբերի 20-ին

Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները նշանակել են դեկտեմբերի 20-ին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում կրկնական խորհրդարանական ընտրությունների անցկացումը պլանավորված Է ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ին: Հոկտեմբերի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԿԸՀ-ի անդամները հոկտեմբերի 21-ին որոշում ընդունեցին 2020 թվականի դեկտեմբերի 20-ին խորհրդարանի կրկնական ընտրություններ անցկացնելու մասին»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:

Ըստ նրա տեղեկատվության՝ սույն որոշումը կապված Է այն բանի հետ, որ նախորդ քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր: Նախնական տվյալներով՝ դեկտեմերի 20-ին քվեարկության նախապատրաստման եւ անցկացման համար բյուջեից կհատկացվի 450 միլիոն սոմ (շուրջ 5,55 միլիոն դոլար):

Ղրղզստանի բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 4-ին, դրանց մասնակցել են 16 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: 7-տոկոսանոց արգելքը հաղթահարել կարողացել են դրանցից սոսկ չորսը: Հաջորդ օրը պարտված կուսակցությունների կողմնակիցները հանրահավաքներ են կազմակերպել մայրաքաղաքում, ինչից հետո սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք հետագայում հանգեցրել են Կուբաթբեկ Բորոնովի գլխավորությամբ կառավարության հրաժարականի եւ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի պաշտոնաթողության:

Տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքները ճանաչեցին անվավեր, քանի որ դրանց անցկացման ժամանակ կուսակցություններն զբաղվել են ընտրողների զանգվածային կաշառմամբ:

Ներկայումս Ղրղզստանի խորհրդարանի կազմի մեջ, որն ունի 120 տեղ, մտնում են վեց քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Երկրի վարչապետ եւ նախագահի պաշտոնակատար նշանակված Սադիր Ժապարովն առաջարկում Է իջեցնել ընտրական շեմն ընտրություններին մասնկցող կուսակցությունների համար: Այդ հարցը հոկտեմբերի 21-ին նշանակված արտահերթ նիստում կքննարկեն ներկայիս գումարման պատգամավորները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am