Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել Է Թրամփի կողմնակիցների վրա

ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել Է Թրամփի կողմնակիցների վրա
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միրիլենդի բնակչին ձերբակալել եւ հարձակման մեջ մեղադրել են այն բանից հետո, երբ նա կրակել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցների վրա, որոնք մեքենայից նրան մի քանի ազդանշան են տվել, երբ նա իր բակում փակցնում Էր BLM նշանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBS News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել շաբաթ օրը, երբ Նիլ Հոուքն իր որդու հետ, ի պաշտպանություն Թրամփի, մեծ տրանսպարանտով մեքենայից մի քանի ազդանշան Է տվել իր հարեւանին, որը բակում փակցնում Էր Black Lives Matter նշանը:

«Նա թեքվեց: Նա այնտեղ զենք ուներ, հանեց այն եւ նշան բռնեց: Մենք տարակուսանքի մեջ Էինք: Հաջորդը, ինչը մենք լսեցինք, զենքով կրակոցն Էր»,-հեռուստաալիքը մեջբերում Է Հոուքի խոսքը:

Նա նշել Է, որ ավելի վաղ երբեք չԷր հանդիպել իր հարեւանին:

Ինչպես հաղորդում Է հեռուստաալիքը, կրակողին սպառնում Է մինչեւ 100 տարվա բանտարկություն, սակայն տուժածը հայտարարել Է, որ նրա համար նման պատիժ չի ցանկանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]