1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1097 թ. հոկտեմբերի 21-ին Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսեցին Անտիոքի պաշարումը:

-           1520 թ. հոկտեմբերի 21-ին Ֆեռնան Մագելանը հայտնագործեց Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվեց իր անունով:

-           1879 թ. հոկտեմբերի 21-ին ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկեց իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը:

-           1967 թ. հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի ունեցան ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցում էր մոտ 7000 մարդ:

-           1848 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Մկրտիչ Փորթուգալյանը՝ հայ մտավորական, ազգային ազատագրական շարժման գործիչ, «Արմենական» կազմակերպության հիմնադիր (մահ.՝ 1921 թ.):

-           1960 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Իսրայել Հակոբկոխյանը՝ հայ ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող:

-           1980 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Քիմ Քարդաշյանը՝ ծագումով հայ ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային դեմք, դերասանուհի:

-           1985 թ. հոկտեմբերի 21-ին մահացել է Արշալույս Արշարունին՝ հայ բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ (ծնվ.՝ 1896 թ.):

-           1863 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Սիպիլը (Զապէլ Խանճեան)՝ հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ (մահ.՝ 1934 թ.)

-           1902 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Կարո Հովնաթանյանը՝ հայ խորհրդային վիրաբույժ:

-           1983 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Երվանդ Ենգիբարյանը՝ դերասան եւ ռեժիսոր: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանի որդին։

-           1991 թ. հոկտեմբերի 21-ին ծնվել է Արթուր Ալեքսանյանը՝ հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, 2016 թ. ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն:

 

Հիշարժան փաստեր

-           Հայաստանը Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի եւ Ճապոնիայի հետ միասին մտնում է աշխարհի հնագույն երկրների վեցյակի մեջ:

-           Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել:

-           Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում: Էջմիածնի մայր տաճարը համարվում է աշխարհում առաջին պաշտոնական եկեղեցին: 2000 թվականից եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

-           Երեւանը աշխարհի ամենահին քաղաքներից է: Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը Արարատյան դաշտում է: Հիմնադրվել է մ.թ.ա 782 թ. Արգիշտի 1-ի կողմից: Երեւանը 29 տարով ավելի հին է Հռոմից:

-           Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում: Այն գրվել 405 թվականին գիտնական, վարդապետ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ հիմք վերցնելով հին հայերենը, որն ուներ 28 տառ: Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբենից մեկը:

-           Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը, 6-րդ դարում:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]