Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

ՊԲ խոցել է թուրքական Bayraktar TB2 տեսակի հերթական ԱԹՍ-ն

ՊԲ խոցել է թուրքական Bayraktar TB2 տեսակի հերթական ԱԹՍ-ն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի պաշտպանության բանակը խոցել է թուրքական Bayraktar TB2 տեսակի հերթական անօդաչու թռչող սարքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները, որտեղ երևում են նաև MAM կառավորվող հրթիռները, հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հաստատել էր, որ հոկտեմբերի 19-ին Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչուն ևս թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ էր: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ « Bayraktar » թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ