Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Ըստ քաղաքագետի` Bayraktar-ի խոցումը կարող է ազդեցություն ունենալ, և բանակցային, և ռազմի դաշտում

Ըստ քաղաքագետի` Bayraktar-ի խոցումը կարող է ազդեցություն ունենալ, և 
բանակցային, և ռազմի դաշտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի շահագործման տակ գտնվող, թուրքական արտադրության Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցումը Արցախի Պաշտպանության բանակի կողմից քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` կարող է փոխվել իրավիճակը, թե' ռազմի դաշտում, թե’ բանակցային գործընթացում: Քաղաքագետն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Խոսում են այն մասին, որ ԱԹՍ-ների շնորհիվ Ադրբեջանը որոշակի առավելություն էր ստանում մարտի դաշտում: Այդ հանգամանքը, նույնիսկ, թույլ տվեց գերմանացի պատգամավորներին` Ստեփանակերտում տիրող իրավիճակն անվանել, որպես անօդաչուների միջոցով իրականացվող ցեղասպանություն: Չխորանալով այն պատճառների մեջ, թե ինչու մեր զինվորականների մոտ ստացվեց վերջին շրջանում ավելի մեծ քանակով խոցել անօդաչու թռչող սարքերն ու մասնավորապես` Bayraktar-ները, մենք կարող ենք ասել, որ այս պարագայում իրավիճակը դաշտում կարող է փոխվել: Այն հանգամանքը, որ մեր զինված ուժերի մոտ ավելի հաջող է ստացվում հասցնել վնասն այն մասում, որտեղ Ադրբեջանը մինչ օրս ունեցել է ժամանակավոր առավելություն, կարող է իր ազդեցությունն ունենալ, և' ռազմական դաշտում, և', տեսականորեն, բանակցային գործընթացի ժամանակ»,- ասաց Մարկարովը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ադրբեջանին նման տեսակի անօդաչու թռչող սարքեր մատակարարելուն` Մարկարովը նշեց, որ Թուրքիան պետք է մտածի` արդյոք անհրաժե՞շտ է Bayraktar մատակարարել մի երկրին, որը չի կարողանում օգտվել դրանից:

«Ադրբեջանն արդեն սահմանել է համաշխարհային ռեկորդ այն տեսանկյունից, որ նրանք հուլիսյան իրադարձությունների ժամանակ արդեն կորցրել են իսրայելական համապատասխան ԱԹՍ-ն, որը մինչ այդ համարվում էր անխոցելի: Թուրքիան պետք է մտածի, թե որքանով է նպատակահարմար Bayraktar մատակարարել մի երկրին, որը չի կարողանում օգտվել 5-րդ սերնդի այդ ռազմական տեխնիկայից»,- ասաց Մարկարովը:

Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երեկ Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչուն թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ էր: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից հոկտեմբերի 19-ին  խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ