Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք. ԱԳ փոխնախարարը՝ միջազգային կառույցների արձագանքի մասին

Շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք. ԱԳ փոխնախարարը՝ միջազգային 
կառույցների արձագանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Արցախի խնդրի, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ տարբեր տիպի արձագանքներ է ստանում, շատ տեղեր կան, որ բավարարված չէ արձագանքներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե  արդյոք միջազգային կառույցների արձագանքը բավարարո՞ւմ է իրենց;

«Տարբեր տիպի արձագանքներ կան: Շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք»,- ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց, որ չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից, թե որ սուբյեկտում են բնակվում՝ ճանաչված, թե չճանաչված պետությունում:

«Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Եվ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Ցավալի է ամեն օրը, որովհետև կյանքեր ենք կորցնում:  Բայց մյուս կողմից՝ պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է: Եվ նա, ով հույսը դնում է, որ օտարը կգա, կօգնի, դատապարտված է»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց՝ ցավալի է, բայց պատերազմի մեջ ենք, իսկ Թուրքիայի բացահայտ երևալը խոսում է նրա մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ հնարավոր ցեղասպանությանը: «Այդ տեսակետից մենք պետք է չնայենք աջ-ձախ, այլ շատ վճռական մեր մարտը շահենք, որից հետո կտեսնենք, թե ինչպիսի հարգանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները»,- ասաց Քոչարյանն ու հավելեց, որ հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի բարձր հնարավորություն է տալիս, քան երբ այդ հաղթանակը դեռ ֆիքսված չէ:

Աննա Գրիգորյան




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ