Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Էրեբունի» հիվանդանոցի հարակից տարածքում կստեղծվի ջերմոցային տնտեսություն

«Էրեբունի» հիվանդանոցի հարակից տարածքում կստեղծվի ջերմոցային տնտեսություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին որոշեց Տիտոգրադյան փ., 14 հասցեում «Էրեբունի» ԲԿ-ի սեփականության իրավունքով պատկանող 10 հա հողամասից 4018 քմ-ում կստեղծվի ջերմոցային տնտեսություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է Տիտոգրադյան փ., 14 հասցեում Էրեբունի ԲԿ-ի սեփականության իրավունքով պատկանող 10 հա հողամասից 4018 քմ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, հողերի կատեգորիայից փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա:

«Գործող օրենսդրության շրջանակում հողամասում նախատեսվում է համապատասխան ճարտարաբետահատակագծային առաջադրանքի հիման վրա իրականացնել ջերմոցային տնտեսության կառուցում»,- նշեց Խաչատրյանը:

Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 0 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]