Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 900 հանցագործ եւ ահաբեկիչ Է փախել բանտից. Actualite

Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 900 հանցագործ եւ ահաբեկիչ Է փախել բանտից. Actualite

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում ավելի քան 900 բանտարկյալներ, ներառյալ վտանգավոր հանցագործներ եւ ահաբակիչներ են փախել Բենի քաղաքի կենտրոնական բանտից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Կոնգոյի Actualite նորությունների պորտալը:

«Դեմոկրատական ուժերի դաշինք» (ԴՈՒԴ) ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Կանգբայի բանտի եւ միաժամանակ մոտակայքում գտնվող բանակային ճամբարի վրա,- տեղեկացրել Է Բենիի քաղաքագլխի պաշտոնակատար Մոդեստ Բաքվանամահան:- Հարձակվողները ճեղքել-անցել բանտի տարածք, բացել բոլոր խցերը եւ ազատել բանտարկյալներին»:

Նրա խոսքով՝ բանտում պահվող հազարից ավելի դատապարտյալներից սոսկ 110-ն Է հրաժարվել փախչել եւ մնացել տեղում: Բենիի կենտրոնական բանտի վրա հարձակումները եւ այնտեղ գտնվող բանտարկյալների ազատումը տեղի են ունենում կանոնավոր պարբերականությամբ, նշել Է Actualite-ն:

Այսպես, 2017 թվականի ամռանը «Մայ-մայ» շարժման զինյալներն այնտեղից ազատել են 930 կալանավորի՝ սպանելով 11 մարդու:

«Դեմոկրատական ուժերի դաշինքն» ստեղծվել Է 1995 թվականին Ուգանդայի արեւմուտքում մուսուլմանական աղանդի հիման վրա՝ որպես իսլամիստական խմբավորում, ընդդիմության մեջ Է երկրի կառավարության նկատմամբ: 2003 թվականին Ուգանդայի զինված ուժերի հարվածների նրեքո ԴՈՒԴ-ի ջոկատները թաքնվել են Կոնգոյի ԴՀ-ի արեւելյան շրջաններում: ՄԱԿ-ի հաշվարկների համաձայն՝ ԴՈՒԴ-ի զինյալները 2019 թվականի սկզբից ի վեր հարզարից ավելի քաղաքացիական անձ են սպանել Կոնգոյի ԴՀ-ի արեւելքում: Կոնգոյի անվտանության ուժերը նշում են, որ ԴՈՒԴ-ի ղեկավարները վերջին տարիներին կապեր են հաստատել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում «Աշ Շաբաբ» սոմալիական իսլամիստական խմբավորման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ