Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Ռոստուրիզմը ճյուղի կորուստները գնահատել է 600 միլիարդ ռուբլի

 Ռոստուրիզմը ճյուղի կորուստները գնահատել է 600 միլիարդ ռուբլի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական զբոսաշրջության սեկտորը 2020 թվականին 600 միլիարդ ռուբլի Է կորցրել օտարերկրացի հյուրերի բացակայության պատճառով, որը կապված Է համավարակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԲԿ հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել Է Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան:

«Անցյալ տարվա արդյունքներով՝ տուրիստական ծառայությունների արտահանումը կազմել Է 10,9 մլրդ դոլար: Հաշվի առնելով, որ միջազգային տուրիստական հոսքերը շատ դանդաղ են վերականգնվում աշխարհում առկա համաճարակաբանական իրադրության կապակցությամբ, այժմ մենք կանխատեսում ունենք, որ 600 միլիարդ ռուբլի Է կազմում մուտքի հոսքերի կորուստները»,-հայտարարել Է նա:

Վերջնական կորուստները կհաշվեն մինչեւ տարեվերջ, ամփոփիչ գումարը կախված կլինի սահմանների ապագա բացման արագությունից, բացատրել Է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ հավելել Է, որ ամբողջ զբոսաշրության ճյուղի տարեկան շրջանառությունը սովորաբար կազմում Է 3,7 տրիլիոն ռուբլի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]