Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար փոխվել է հողերի օգտագործման նշանակությունը  

Երևանում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար փոխվել է հողերի 
օգտագործման նշանակությունը  

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստին որոշեց Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան 15 հասցեում (ներկայում Հ. Թևոսյան փողոց) գտնվող 11 հազար 149,14 ք/մ հողամասի արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիան փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է տվյալ հասցեում գտնվող հողամասի նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա:

«Սեփականատիրոջ կողմից նախատեսվում է գործող օրենսդրության շրջանակներում համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Այս նախագիծն առաջարկվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ կառուցվելու է բնակելի մինչև 15 հարկանի շենքեր:

Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 30 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]