1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայում սպանված ուսուցչին հետմահու կպարգեւատրեն Պատվո լեգիոնի շքանշանով

Ֆրանսիայում սպանված ուսուցչին հետմահու կպարգեւատրեն Պատվո լեգիոնի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում դաժանորեն սպանված պատմության ուսուցիչը հետմահու պարգեւատրվի Պատվո լեգիոնի շքանշանով, հաստատել Է երկրի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուսուցչի հրաժեշտի ազգային արարողությունը կկայանա հոկտեմբերի 21-ի երեկոյան Սորբոնում:

«Նաեւ նա կպարգեւատրվի Ակադեմիական արմավենիների շքանշանով, դա շատ խորհրդանշական Է, այդ շքանշանը հանձնում են ուսուցիչներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին»,-ասել Է Բլանկերը՝ հանդես գալով BFMTV հեռուստաալիքի եթերում:

Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Հարձակվողը գնդակահարվել Է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել Է, որ հարձակվողը ծնվել Է Մոսկվայում, 2002 թվականին. նա ուներ չեչենական ծագում եւ փախստականի կարգավիճակ Էր ստացել Ֆրանսիայում:

Գործի հետաքննության ընթացքում ձերբակալվել Է 11 մարդ, այդ թվում՝ հարձակվողի ազգականները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն: Եվրոպայի չեչենների ասամբլեան դատապարտել Է ուսուցչի սպանությունը:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ցավակցություն Է հայտնել սպանված ուսուցչի ազգականներին եւ հայտարարել, որ Չեչնիան կտրականապես հանդես Է գալիս ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ:

Հոկտեմբերի 18-ին Փարիզի Հանրապետության հրապարակում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ սպանված ուսուցչի, ցույցերի մասնակիցները դուրս են եկել ազատ խոսքի եւ ուսուցիչների պաշտպանության կարգախոսներով: Ակցիաներին մասնակցել են այդ թվում՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, կառավարության մի շարք անդամներ եւ քաղաքագլուխ Անն Իդիլգոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]