Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևան-Սևան ավտոճանապարհին 3 ավտոմեքենա է բախվել. դրանցից մեկի ուղևորը հիվանդանոցում է

Երևան-Սևան ավտոճանապարհին 3 ավտոմեքենա է բախվել. դրանցից մեկի ուղևորը 
հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 19-ին, ժամը 19:47-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «Mercedes E220» (վարորդ՝ Վահան Մ․, ծնված 2002 թ․), «Lada Priora» (վարորդ՝ Վահագ Դ․, ծնված 1982 թ.) և «Mercedes C180» մակնիշների (վարորդ՝ Վրեժ Ս․, ծնված 1988 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թադևոս Ս․-ն (ծնված 1964 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]