1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանի ԶՈՒ հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 17-ին Արցախում 65-ամյա քաղաքացի է սպանվել

Ադրբեջանի ԶՈՒ հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 17-ին Արցախում 65-ամյա 
քաղաքացի է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 17-ին Արցախի Մարտունի քաղաքում սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, ևս մեկ քաղաքացի վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ»,- ասված է հայտարարությունում:

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր: 36 զոհերից 20-ը սպանվել է իր բնակության վայրում: Հոկտեմբերի 10-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, որի հետևանքով 8 քաղաքացիական անձ սպանվել է: Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը Զինված ուժերը լայնածավալ թիրախավորման է ենթարկել Արցախի ավելի քան 130 բնակավայր` հարավից մինչև հյուսիս:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]