1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ուսանած հայ շրջանավարտները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարարին

Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ուսանած հայ շրջանավարտները 
նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող կրթական ծրագրերի 104 շրջանավարտ նամակով դիմել է  Միացյալ Թագավորության  Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շրջանավարտներն ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և մի շարք այլ պահանջներ են ներկայացրել Միացյալ Թագավորությանը:

Նամակի հեղինակները ներկայացրել են սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի դրվագները, նշել, որ Ադրբեջանին աջակցում է նաև Թուրքիան, որը բացի ռազմական աջակցություն ցույց տալուց, նաև զինյալ ահաբեկիչների է տեղափոխում Ադրբեջան` Արցախի դեմ կռվելու համար: Շրջանավարտները նաև ուշադրություն են հրավիրել այն հարցի վրա, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել և թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը, որի պատճառով խաղաղ բնակիչներ են սպանվում, վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, հոսպիտալներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ:

«Հարկ է նաև նշել, որ այս լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ռազմական ագրեսիայից հետո, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները սպառնացել են հրթիռային հարվածներ հասցնել Երևանի մոտակայքում գտնվող Մեծամորի ատոմակայանին»,- գրել են շրջանավարտները:

Նրանք պահանջել են դատապարտել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան, դատապարտել Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների տեղակայումն այդ տարածաշրջանում, դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների թիրախավորումը, ընդունել, որ Արցախում բնակվող հայերը բախվում են գոյութենական սպառնալիքի հետ և ճանաչել Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը` նրանց փրկության համար:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]