Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անկարան օգտագործում է կոշտ ուժ և հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն. Bloomberg

Անկարան օգտագործում է կոշտ ուժ և հռետորաբանություն, այլ ոչ թե 
դիվանագիտություն. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Bloomberg-ը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հոդվածագիրը նշվում է, որ Անկարան իր ազդեցությունը պահպանելու համար արտաքին քաղաքականության մեջ օգտագործում է կոշտ ուժ և կոշտ հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն:

Հոդվածի հեղինակը նկատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բնութագրում է որպես «լավ ընկեր», կովկասյան հակամարտության ջատագովը չէ, որտեղ Թուրքիան մեծ ոգևորությամբ աջակցում է Ադրբեջանին՝  ընդդեմ Հայաստանի: Կրեմլը Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակի վրա յուղ լցնելու մեջ:

Նշվում է, որ Թուրքիան միջամտում է այնտեղ, որտեղ Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի: Կովկասը ոչ միայն աշխարհագրական, այլ նաև պատմական, մշակութային, ռազմավարական և տնտեսական առումով ավելի մոտ է Ռուսաստանին, քան Սիրիան կամ Լիբիան:

Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով քննադատել է Էրդողանին՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում Թուրքիայի միջամտության համար, ընդլայնել է իր բողոքի շարքը՝ Միջերկրական ծովի արևելքում և Կովկասում Թուրքիայի գործողությունների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]