Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՊԲ-ն շնորհավորել է հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնը

ՊԲ-ն շնորհավորել է հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շնորհավորել է հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնը՝ հրապարակելով տեսանյութ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

«Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է: Պատերազմի Աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին:

ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ առայժմ՝ պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները»,- ասված հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]