Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14- ամյա Նարեկ Արզոյանին  

Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14-
ամյա Նարեկ Արզոյանին

 

ԳԱՎԱՌ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու Վարդենիս քաղաքի բնակիչ 14-ամյա Նարեկ Արզոյանին, ով հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին  Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը,  Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է:

Գնել Սանոսյանը զրուցել է Նարեկի հետ, հետաքրքրվել նրա առողջությամբ եւ նշել, որ խնդիրներ ի հայտ գալու դեպքում կարող է դիմել իրեն: Մարզպետը բուժող բժիշկներից տեղեկացել է Նարեկի բուժման ընթացքի մասին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]