Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է հակամարտության գոտում մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությունը

ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է հակամարտության գոտում մարդու 
իրավունքները հարգելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին:

«Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպական խորհրդի անդամ են: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև ստանձնել են պարտավորություններ՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս տարածքում մարդու իրավունքները հարգելը կենսականորեն կարևոր  և իրավական պարտավորություն է»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ անկախ քաղաքականությունից, հակամարտության գոտիներում ապրող մարդիկ պետք է ապավինեն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նույն չափանիշներին, ինչ ցանկացած մեկը Եվրոպայում:

ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի լուծումը իրենց կազմակերպության լիազորություններից չէ: Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է դարձրել այդ տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]