1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական Միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար զինադադար հաստատելու մասին Հայաստանի և Ադրբեջանի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի տարածած հայտարարության մեջ:

«ԵՄ-ն ցավում է, որ խախտումները շարունակվում են և հաղորդումներ են ստացվում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակվելու մասին: Դա ավելի շատ տառապանքների է հանգեցնում քաղաքացիական բնակչության շրջանում: Դա խորացնում է հակամարտությունը պետությունների և հասարակությունների միջև՝ ավելի բարդացնելով վերքերի բուժումը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել: Ընդհանուր առմամբ հակամարտությունը հանգեցրել է շատ և անընդունելի զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշել է Բորելը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որոշիչ կերպով դատապարտում է նման հարձակումները:

Նա հավելել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և փոխանցել, որ զինադադարը պետք է լինի անքննարկելի և խստորեն պահպանվի երկու կողմերից: «Ես նաև ընդգծել եմ, որ խաղաղ բնակչության դեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, դրանք որևէ արդարացում չունեն»,- ասված է հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]