Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Պարգև Սրբազանը զինվորական հոսպիտալում հանդիպել է վիրավոր զինվորներին

Պարգև Սրբազանը զինվորական հոսպիտալում հանդիպել է վիրավոր զինվորներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հերթական անգամ այցելել է զինվորական հոսպիտալ և հանդիպել այնտեղ բուժվող վիրավոր զինվորների հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Ֆեյսբուքի» էջից:

Պարգև Սրբազանն աղոթք է բարձրացրել առ Աստված նրանց շուտափույթ ապաքինման համար, բուժանձնակազմին էլ մաղթել է ուժ ու կորով իրենց առաքելության մեջ։

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրեր առաջ այցելել էր նաև հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրել Հայաստան-Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ