Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են եւս մեկ լցանավի վրա. Dryad Global

 Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են եւս մեկ լցանավի վրա. Dryad Global

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են PTI Nile լցանավի վրա, որը գրանցված Է Հոնկոնգում: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Dryad Global պորտալը, որը մասնագիտացած Է ծովում անվտանգության հարցերի բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ ծովահենները նավը զավթել են հոկտեմբերի 17-ի երեկոյան Տոգոյի մայրաքաղաք Լոմե նավահանգստից 115 ծովային մղոն դեպի հարավ: Ամենայն հավանականությամբ, նշում Է պորտալը, նրանք բարձրացել են նավ: Այժմ լցանավն անշարժ գտնվում Է միջադեպի շրջանում, այնտեղից ոչ մի կարգի ազդանշաններ չեն ստացվում: Առայժմ հայտնի չԷ, թե ինչ Է կատարվում նավում, եւ վերջինիս անձնակազմի վիճակը:

Անձնակազմի անդամների քաղաքացիության մասին տվյալները չեն հայտնում: Գվինեական ծոցում PTI Nile-ի վրա հարձակումը հոկտեմբերի 17-ին դարձել Է երկրորդը:

Ավելի վաղ ծովահենները գրոհել Էին Methane Princess հեղուկացված գազ փոխադրող լցանավի վրա, որը խարսխակայանում կանգնած Էր Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո նավահանգստի մերձակայքում, եւ պատանդ են վերցրել Ֆիլիպինների քաղաքացու: Գվինեական ծոցն այսօրվա դրությամբ համաշխարհային օվկիանոսի ամենավտանգավոր գոտին Է ծովահենների կողմից սպառնալիքի պատճառով: Միջազգային ծովային բյուրոյի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Գվինեական ծոցում ծովահենները նավերից պատանդ են առեւանգել 80 ծովայինների կամ աշխարհի ծովերում առեւանգվածների ընդհանուր թվի 95 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]