Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

American Airlines-ը կարող Է Boeing 737 MAX -ը շահագործման վերադարձնել տարեվերջին. Bloomberg

American Airlines-ը կարող Է Boeing 737 MAX -ը շահագործման վերադարձնել տարեվերջին. Bloomberg
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների American Airlines ավիաընկերությունը, որն ԱՄՆ-ում խոշորագույններից թվից Է, պլանավորում Է Boeing 737 MAX օդանավը շահագործման վերադարձնել տարեվերջին, եթե կարգավորող մարմինները համապատասխան թույլտվություն տան: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի վերադարձումը շահագործման կկատարվի փուլ առ փուլ: Սկզբի համար ավիափոխադրողը պատրաստվում Է օդանավան օգտագործել միայն Մայամի – Նյու Յորք չվերթում, որը կկտարվի դեկտեմբերի 29-ից մինչեւ հունվարի 4-ն օրական մեկ անգամ: Ուղեւորները կարող են չվերթի տոմսեր ամրագրել արդեն հոկտեմբերի 24-ից: Ըստ որում նրանց վաղօրոք կտեղեկացնեն, որ թռիչքն իրականացվելու Է 737 MAX-ով: Այն որոշումը, թե կերկարաձգեվեն արդյոք թռիչքները հունվարի 4-ից հետո, կընդունվի ավելի ուշ:

Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի Ավիացիոն անվտանգության գործակալությունը Boeing 737 MAX օդանավը ճանաչել Է բավականաչափ անվտանգ մինչեւ 2020 թվականի վերջը թռիչքների վերսկսման համար: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը շարունակում Է քննել օդանավը շահագործման վերադարձնելու հարցը, որոշում կայացնելու ժամկետներն առայժմ հայտնի չեն:

2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվեց 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի զոհ դարձավ 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունը խոստովանել Է, որ երկու դեպքում Էլ օդանավերում կոծանվելուց առաջ խափանում Է տեղի ունեցել մանեւրայնության բնութագրերի բարելավման համակարգում (MCAS): Դրանից հետո շատ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիության պետությունները, անվտանգության նկատառումներով դադարեցրեցին այդ շարքի ինքնաթիռների շահագործումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]