Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով իմացա Վահան Քոչարի վաղաժամ մահվան մասին: Մեր ժողովուրդը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին:

Նա իր հոր՝ մեծատաղանդ լուսանկարիչ, արվեստագետ Անդրանիկ Քոչարի արժանի ժառանգն էր և նրա գործի շարունակողը, հայ լուսանկարչության պատմության հիանալի գիտակ եւ տարածող:

Վահան Քոչարը ուրույն հետք է թողել հայ գրահրատարակչության եւ մամուլի բնագավառում: Ափսոս, որ նրա շատ գաղափարներ և ծրագրեր կիսատ մնացին:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում: 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ