Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Վրաստանում հակառեկորդ Է սահմանվել COVID-19-ով վարակումների թվով

Վրաստանում հակառեկորդ Է սահմանվել COVID-19-ով վարակումների թվով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում բժիշկները մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս են հայտնաբերել 1192 մարդու մոտ, վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել Է 17 հազար 477-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հաղորդել Է Վրաստանի առողջապահության նախարարությունը: Նախօրյակին հաղորդվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 958 նոր դեպքերի մասին:

Այսպիսով, վերջին օրվա ընթացքում տվյալները հերթական հակառեկորդն են դարձել Վրաստանի համար: Գերատեսչության տվյալներով՝ համավարակի զոհերի թիվը 136 Է: Անցած օրվա ընթացքում մահացել Է եւս ութ մարդ: Կարանտինային ռեժիմում Է 6 հազար 300 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ մնում Է 836 մարդ, մասնագտացված հյուրանոցներում բուժվում Է 1388 մարդ: Ապաքինվել Է 8 հազար 60 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ