Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Սա հաղթանակ է տարածաշրջանում խաղաղության համար. Զարիֆը՝ սպառազինության էմբարգոյի ավարտի մասին

Սա հաղթանակ է տարածաշրջանում խաղաղության համար. Զարիֆը՝ սպառազինության 
էմբարգոյի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 13 տարի առաջ Իրանի դեմ սահմանված սպառազինությունների էմբարգոն պաշտոնապես ավարտվում է հոկտեմբերի 18-ին: Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր էջում այդ առնչությամբ գրել է. «Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումն այսօր հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակողմանիության, խաղաղության ու անվտանգության համար»:

ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է՝ համաձայն 2015 թվականի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Զենքի էմբարգոյի վերացմանն ընդդիմացել է ԱՄՆ-ը։

Պատրաստեց Աննա Գրիգորյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ