Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանն Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հաձակման. երկուստեք կան զոհեր ու վիրավորներ

Ադրբեջանն Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հաձակման. 
երկուստեք կան զոհեր ու վիրավորներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 18-ի  առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

«Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Արցախի ՊՆ-ն։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]