Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը

Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները», - ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]