Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Կյանքից հեռացել է հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը

Կյանքից հեռացել է հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, լուսանկարիչ, գրքերի ձևավորող և հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վահան Քոչարի ընտանիքը:

«Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00- 20:00-ն»,- ասված է հրապարակման մեջ:

Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին, Երևանում: 1965 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը: 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի լրիվ դասընթացը: Աշխատակցել է «Պետհրատ» հրատարակչությունում և այլ հիմնարկներում: 1977 թվականին աշխատանքի է անցել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում, որպես լուսանկարիչ, ուր աշխատել է 25 տարի: 2007 թվականին լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ: Վահան Քոչարն իր աշխատանքների համար արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի, հայ գրահրատարակիչների մրցանակի և Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ