Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելում ադրբեջանցիները մահակներով և քարերով հարձակվել են խաղաղ հայ ցուցարարների վրա

Իսրայելում ադրբեջանցիները մահակներով և քարերով հարձակվել են խաղաղ հայ 
ցուցարարների վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Տիրան Հակոբյանը:

«Ավտոերթի ընթացքում Իսրայելում բնակվող մոտ 20 ադրբեջանցիներ 3-4 մեքենաներով կտրել են մեր ցուցարարների ճանապարհը, մահակներով, քարերով սկսել են կոտրել մեքենաները, ինչպես նաև հարվածներ հասցնել մեքենաներում գտնվող հայերին: Մեր ցուցարարների ու իրենց միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում 4-5 հայ երիտասարդներ միջին և թեթև ծանրության վիրավորումներ են ստացել, իսկ մեր տարեց հայրենակիցներից մեկն ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին բոլորն էլ լավ են»,- ասաց Հայր Տիրանը:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը նշեց, որ միջադեպի ընթացքում ադրբեջանցիների կողմից պատճառվել է 5-10 հազար դոլարի գույքային վնաս:

«Մեքենաներից մեկը, որն ամենամեծ վնասն է կրել, որովհետև առջևից գնացողն է եղել, որի մեջ եղել են նաև կին և երեխա, մոտ 5-10 հազար դոլարի վնաս է կրել ադրբեջանցիների հարվածների արդյունքում»,- նշեց նա:

Հայր Տիրանը հավելեց, որ բախման ընթացքում դեպքի վայր է ժամանել Իսրայելի ոստիկանությունը, որը ձերբակալել է սադրանքը հրահրած ադրբեջանցիներից մի քանիսին:

Ավտոերթի մասնակիցների վրա հարձակված անձինք եղել են Ադրբեջանի դրոշներով:

Հոկտեմբերի 17-ին ակցիայի մասնակիցներն Իսրայելի Հայֆա քաղաքից ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Կնեսետի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Ակցիային մասնակցել են նաև տեղացի հրեաներ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]