Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ զինվորը մենակ չէ.հարյուրավոր հայեր փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին

Հայ զինվորը մենակ չէ.հարյուրավոր հայեր փակել էին Իսպանիա-Ֆրանսիա 
միջպետական ավտոմայրուղին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրում ապրող բազմաթիվ հայեր և նրանց աջակցող օտարազգիներ հոկտեմբերի 17-ին փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին և խաղաղ բողոքի ակցիա իրականացրել՝ իրենց վրդովմունքը հայտնելով ու դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորները, այլև խաղաղ բանկիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Արցա՛խ, Արցա՛խ» ու նշել, որ Արցախը Հայաստան է, իսկ Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են:

Նրանք ծածանել են «Վե՛րջ տվեք ահաբեկչությանը», «Արցախի ժամանակն է», «Արցախը Հայաստան Է», «Հաղթելու ենք» բովանդակությամբ պաստառներ՝ Եվրոպային հորդորելով արձագանքել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին ու դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ բողոքի ցույցի միջոցով ցանկանում են աշխարհին տեղեկացնել, որ հայրը համախմբված են և անպայման հաղթելու են: Նրանք ընդգծել են, որ հայ զինվորը մենակ չէ:

«Սիրելի՛ հայեր, մենք պետք է միասնական լինենք. այդպես կարող ենք հաղթել: Մենք տանը քնած ենք, իսկ հակառակորդը ռումբ է գցում մեր տան մեջ. դա հե՞շտ է: Հաղթելու ենք»,- շեշտել են բողոքի ակցիայի մասնակիցները:

Նմանատիպ բողոքի ակցիաներ աշխարհասփյուռ հայությունն իրականացնում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]