Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի առաջնածում գիշերը պահպանվել է կայուն լարվածություն. իրադրությունը ՊԲ վերահսկողության ներքո է

Արցախի առաջնածում գիշերը պահպանվել է կայուն լարվածություն. իրադրությունը ՊԲ 
վերահսկողության ներքո է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

«ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]