Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թուրքիայի հռետորաբանությունը նպաստում է այդ երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների աճին. թուրքագետ

Թուրքիայի հռետորաբանությունը նպաստում է այդ երկրում ազգային 
փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների աճին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  և իր իշխանության հռետորաբանությունը նպաստում են այդ երկրի ազգայնամոլ շրջանակների ակտիվացմանը և  ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների աճին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ  Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով The York Times-ում հրապարակված՝ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հոդվածին, որտեղ նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության բռնկման համատեքստում Թուրքիայում առաջացել է ազգայնականության բռնկում, որը խորացրել է ազգային փոքրամասնությունների շրջանում վախի և անկայունության զգացումը:

«Թուրքիայում ստեղծված իրավիճակը, բնականաբար, լուրջ վտանգ ու սպառնալիք է ազգային փոքրամասնությունների համար, որովհետև տեսնում ենք, թե ազգայնամոլ շրջանակները ինչ ակտիվություն ունեն: Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրերից պարզ երևաց, թե ինչպես էին ադրբեջանական դրոշներով հատուկ, դեմոնստրատիվ երթեր իրականացնում Պոլսո հայոց պատրիարքության շրջակայքում: Նմանատիպ երթեր իրականացվել են, մասնավորապես, Ստամբուլում և Թուրքիայի այլ շրջաններում: Սա սովորական թուրքական ձեռագիր է, և պատմության մեջ շատ են եղել, որ երթերը հրավիրվել են հենց իշխանության գործուն աջակցությամբ և ազգայնամոլական տարբեր հրոսակախմբերի սլաքը ուղղվել են ազգային փոքրամասնությունների դեմ»,- ընդգծեց Հովսեփյանը:

Թուրքագետը շեշտեց, որ մշտապես թուրքական պետությունը, այդ թվում նաև ներկայիս իշխանությունը` Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ազգային փոքրամասնություններին դիտարկում է որպես սպառնալիք թուրքական անվտանգությանը և պետությանը:

«Կարծում եմ` այսօր ոչ միայն հայերի, այլ նաև մյուս ազգային փոքրամասնությունների դեմ այդ հռետորաբանությունը զարգացնում է, և Թուրքիայում ստեղծվել է նման բարդ իրավիճակ: Թուրքիայի Հանրապետության պատմությունը լի է ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնություններով, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ՝ ցեղասպանություններով:

Այսօր Էրդողանի և պաշտոնական հռետորաբանությունը հենց նպաստում է այդ մթնոլորտին` հակահայկական, հակահունական և այլ քսենոֆոբիկ դրսևորումներ, որոնք մեծ տարածում են ստանում: Մենք գործ ունենք սովորական թուրքական ձեռագրի հետ»,- եզրափակեց Հովսեփյանը:

Ավելի վաղ, Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը՝ The York Times-ում հրապարակված իր հոդվածում նշել է, որ լինելով հայ և քրդամետ կուսակցության անդամ՝ հաճախ ենթարկվել է սպառնալիքների ցանկացած հարցի շուրջ իր ձայնը բարձրացնելու համար, ինչպես, օրինակ, սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի  վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]