Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է, որը չենք կարող անցնել. Նիկոլ Փաշինյան

ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է, որը չենք կարող անցնել. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում պատրաստ է փոխզիջումների, սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այն կարմիր գիծն է, որը «չի կարող անցնել»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «Ռուսաստանն այսօր» միջազզային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ փոխզիջման է Հայաստանը պատրաստ և արդյոք կա գիծ, որից Հայաստանը չի նահանջի որևէ պարագայում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Այո, իհարկե կա այդպիսի գիծ, և այդ գիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջման: Ամենահայտնին  կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել հստակ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այդ համաձայնությունները, որովհետև չէր ցանկանում և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մեզ համար գիծ է, կարմիր գիծ է, որից մենք չենք կարող անցնել»:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնությունների մեջ հիշատակված կարգավորման բազային սկզբունքների մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ այդ սկզբունքները հայտնի են՝  ազգերի ինքնորոշման իրավունք,  ուժի  կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն:

«Հարցը նրանում է, թե ինչպես են կողմերը մեկնաբանում այդ սկզբունքները: Որովհետև բանակցային գործընթացի ընթացքում պարզվեց, որ տարբեր կողմեր տարբեր կերպ են մեկնաբանում այդ սկզբունքները: Եվ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ այդ շատ  կարևոր սկզբունքներից մեկը խախտված է: Ես արդեն խոսեցի դրա մասին: Դա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]