Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան միակ երկիրն է, որը կոչ չի անում հարգել հրադադարը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Թուրքիան միակ երկիրն է, որը կոչ չի անում հարգել հրադադարը. Ֆրանսիայի ԱԳ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի անում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որում այն աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ էթնիկ հայերի:

«Այս հարցում չի կարող լինել ռազմական հաղթանակ, այսպիսով հրադադարը պետք է իրականացվի:  Այն, ինչ մենք այսօր կարող ենք տեսնել, այն է, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասակար է»,-ասել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]