Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը ստորագրել է Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հրամանագիր

ՀՀ նախագահը ստորագրել է Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով 
պարգևատրելու հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]