Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալացի թավջութակահարը խաղաղություն է մաղթել Հայաստանին և Արցախին

Իտալացի թավջութակահարը խաղաղություն է մաղթել Հայաստանին և Արցախին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտում են երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործողներ աշխարհի բազմաթիվ երկրների արվեստագետներ: Արցախին և Հայաստանին այս օրերին իր աջակցությունն է հայտնել իտալացի հռչակավոր թավջութակահար Մարիո Բրունելլոն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրունելլոն տեսաուղերձով դիմել է անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին ու ընդգծել, որ  շատ է ցավում այն ամենի համար, ինչ կատարվում է Չաուշյանի երկրում։ «Հույս ունեմ, որ հայրենակիցներդ, ընկերներդ կհասնեն խաղաղության։ Դա հիասքանչ մի երկիր է, և ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ, խաղաղություն կլինի բոլորի համար»,- շեշտել է թավջութակահարը, որը տարիներ առաջ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում հանդես էր եկել մենահամերգով:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]