Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Միացե՛ք՝ մի երգ, մի զարկ դառնանք». Կոնսերվատորիայի դիմաց ռազմերգեր հնչեցին

«Միացե՛ք՝ մի երգ, մի զարկ դառնանք».  Կոնսերվատորիայի դիմաց ռազմերգեր հնչեցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարդարապատի քաջեր», «Զարթի՛ր լաո», «Էրզրումի երգ», «Կիլիկիա», «Գետաշեն» և մի շարք այլ ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և Գյումրիից ժամանած երաժիշտները փորձեցին ոգևորել հայոց բանակի թիկունքում կանգնած հայ հասարակությանն ու այն զինվորներին, որոնք ռազմի դաշտում պաշտպանում են մեր հայրենիքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Միացե՛ք՝ մի երգ, մի զարկ դառնանք» համերգ-կոչը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց:

Մինչ համերգի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ռազմաճակատում ընկած հերոսների հիշատակը:

«Այս նախաձեռնության հեղինակը կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Նատալի Գալստյանինն է, որի որդին այժմ առաջնագծում է: Որոշեցինք  հարգանքի տուրք մատուցել այն բոլոր զինվորներին, որոնք զոհվել են և խրախուսել, ոգևորել այն զինվորներին, որոնք առաջնագծում են: Մենք շատ կարևոր օրեր ենք  ապրում, և սա խորհրդանշական  միջոցառում է»,-նշեց կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ հնչող ռազմահայրենասիրական երգերի մեծ մասը գրվել է հենց առաջնագծում տարբեր պատերազմների ժամանակ:

Գյումրու հայորդաց տան երգչախմբի խմբավար Սոնա Զառաֆյանն էլ ասաց, որ շատ են ցանկացել նմանատիպ նախաձեռնություն իրականացնել Գյումրիում: «Անհրաժեշտ էր կազմակերպել որևէ միջոցառում, որը կոգևորի զինվորին, հասարակությանը: Մարդիկ պետք է հասկանան, որ մենք միասնական ենք և հաղթելու ենք»,-նշեց Զառաֆյանն ու հայ զինվորներին մաղթեց քաջություն:

Միջոցառումն իրականացվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  նախաձեռնությամբ՝  Երևանի քաղաքապետարանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]