Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ տարածքի դեմ ագրեսիան աշխարհին փաստում է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան նպատակները. Կայսերյան

ՀՀ տարածքի դեմ ագրեսիան աշխարհին փաստում է Թուրքիայի և Ադրբեջանի 
ցեղասպան նպատակները. Կայսերյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային քաղաքական հանրությունը չի կարող նույն զգուշությամբ խոսել ճանաչված պետության՝ Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին այնպես, ինչպես, երբեմն, զգուշություն է ցուցաբերում չճանաչված Արցախի մասին խոսելիս: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորմանը:

«Փաստ է, որ այս պատերազմի, այդ հարձակումների նպատակն է Հայոց ցեղասպանության շարունակականությունը: Նեոօսմանյան բռնատերերը պատրաստ են բնաջնջել հայության գոյությունը: Եվ իրենց անցումը (խմբ.-ագրեսիայի) ՝ Արցախից դեպի Հայաստան, աշխարհին պետք է փաստ լինի, որ թուրք-ադրբեջանական զորքերի նպատակն է իշխել Հայաստանի Հանրապետության վրա»,-ասաց Կայսերյանը:

Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնիկա թիրախավորելով՝ Թուրքիան և Ադրբեջանը ցույց են տալիս իրենց իրական՝ ցեղասպանական նպատակը: Կայսերյանը վստահեցրեց, որ այդ մեսիջները միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ սփյուռքի կառույցները աշխատանքներ են կատարում: Ավստրալիայում վերջին 2 շաբաթում բավականին մեծ քայլեր են եղել՝ հավասարակշռելու Ադրբեջանի պրոպագանդան, ցույց տալու իրականությունը: Ավստրալիայում շատ քաղաքական դեմքեր, կուսակցություններ, կազմակերպություններ արդեն աջակցել են այն իրականությունը, որ այս ամենը Թուրքիայի, Ադրբեջանի նախապատրաստած ծրագիրն է և վտանգավոր է՝ մանավանդ նկատի ունենալով նախկինում գործած Հայոց ցեղասպանությունը: Կայսերյանը նշեց, որ հակառակորդի կողմից ՀՀ տարածքում օբյեկտ թիրախավորելուց հետո սփյուռքում գործող կառույցներն իրենց ջանքերը պետք է կրկնապատկեն:

« Հայաստանի Հանրապետությունը ճանաչված է բոլոր երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, ուստի եթե քաղաքական հանրությունը, երբեմն, զգուշորեն է մոտենում, երբ խոսում է Արցախի մասին, քանի որ այժմ չճանաչված պետություն չէ, ապա չի կարող այդ նույն զգուշությամբ մոտենալ ՀՀ-ի հարցում»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է ամեն ինչ անել՝  ձախողելու համար Ադրբեջանի և Թուրքիայի տարած աշխատանքը:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]