Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իվետա Մուկուչյանն իր ծննդյան օրվա առթիվ երկրպագուներին խնդրել է նվիրատվություն անել Արցախին

Իվետա Մուկուչյանն իր ծննդյան օրվա առթիվ երկրպագուներին խնդրել է 
նվիրատվություն անել Արցախին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Իվետա Մուկուչյանը սեպտեմբերի 14-ին տոնում է տարեդարձը: Այդ կապակցությամբ նա իր բոլոր հետևորդներին խնդրել է աշխարհին պատմել այն ամենի մասին, ինչի միջով անցնում է հայ ազգը և նվիրատվություն անել՝ օգնելով Արցախին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է. «Այո՛, այսօր իմ տարեդարձն է:  Ես ձեզ խնդրում եմ օգնել մեզ տարածել տեղեկություններն այն մասին, թե ինչի միջով է անցնում մեր ազգը հիմա: Եվ, եթե հնարավոր է, մի փոքր նվիրատվություն կատարել՝ պատճառած վնասը հատուցելու և Արցախի պատերազմում բաց վերքերը բուժելու համար:  Մնացած բոլոր մաղթանքները կարող են հետաձգվել մինչ հաջորդ տարի»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ Իվետա Մուկուչյանը նախաձեռնել էր Iveta’s Birthday Fundraiser For Artsakh արշավը: Հավաքված ամբողջ գումարը երգչուհին ուղղելու է Արցախում ռազմի դաշտում ընկած զինվորների ընտանիքներին և վիրավորներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]