Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Լավրովն անհրաժեշտ է համարում ռուս դիտորդների առկայությունը ԼՂ գոտում հրադադարի պահպանման համար

Լավրովն անհրաժեշտ է համարում ռուս դիտորդների առկայությունը ԼՂ գոտում 
հրադադարի պահպանման համար

ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նպատակով պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ, սակայն վերջին խոսքը պետք է ասեն հակամարտության կողմերը:  Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:  

Նրա խոսքով՝ կրակի դադարեցման համաձայնությունից հետո ռազմական գործիչներն արդեն «գետնի վրա» պետք է որոշեն, ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ դրա համար, ով պետք է օբյեկտիվորեն հսկի՝ ինչպես են կողմերը հետևում հրադադարի ռեժիմին:  Նա այդ հարցում կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, իրենց պաշտոնակիցների հետ կապ է հաստատել Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Լավրովի գնահատմամբ՝ հոկտեմբերի 9-10 հրադադարի հաստատման նպատակով անցկացված քննարկումները եղել են ունիկալ, վճռական պահին իր ներդրումն ունեցել է ՌԴ նախագահը, որը զանգահարել է, իսկ Շոյգուն էլ միացել է բանակցություններին և նշել, որ հրադադարի հաստատումը բավարար չի լինի, եթե վերահսկողության մեխանիզմեր չլինեն:

Լավրովի համոզմամբ՝ ԼՂ-ում հնարավոր է հասնել քաղաքական լուծման, սակայն համաձայնությունները պետք է անպայման պահպանվեն նաև «գետնի վրա»:  




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]