Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բայդենը Թրամփի վարչակազմից պահանջել է դադարել «փաղաքշել Անկարային».հայտարարություն ԼՂ հարցով

Բայդենը Թրամփի վարչակազմից պահանջել է դադարել «փաղաքշել 
Անկարային».հայտարարություն ԼՂ հարցով

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` ընդգծելով, որ լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, Բայդենը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտնող հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ. անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:

«Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ Նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար»,-նշել է Բայդենը։ 

Նրա խոսքով` Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը: Անհրաժեշտ են հուսալի բանակցություններ հակամարտության տևական լուծման շուրջ: 

«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի փաղաքշել ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին, ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»,-նշել է նախագահի թեկնածուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]