Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով

Քրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Յուվենթուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին հաղորդագրություն է տարածել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նշվում է, որ Ռոնալդուն կորոնավիրուսի ախտանշաններ չունի, իրեն լավ է զգում և ինքնամեկուսացել է:

35-ամյա հարձակվողը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայի ազգային թիմի հետ հանդիպմանը, իսկ մինչ այդ մասնակցել էր Իսպանիայի հավաքականի հետ ընկերական խաղին:

Ռոնալդուն բաց կթողնի Ազգերի լիգայի շրջանակներում Շվեդիայի ընտրանու հետ հանդիպումը: Հարձակվողը «Յուվենթուս»-ի կազմում բաց կթողնի Serie A-ի շրջանակներում «Կրոտոնե»-ի հետ խաղը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումը «Դինամո Կիև»-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]