Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ

Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ 
ուղարկելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քեմալբեյը վարձկաններին ու ռազմական ինքնաթիռներն Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Alarabia.net-ը, Քեմալբեյն ընդգծել է այն փաստի բացահայտման անհրաժեշտությունը, որ Թուրքիան Աֆրինից 4000 սիրիացի զինյալների է տեղափոխել Ադրբեջան՝ ամսական 1800 դոլարի դիմաց, քանի որ նրանց առաքելությունը տևելու է 3 ամիս։ 

Քեմալբեյը նաև անհրաժեշտ է համարել իմանալ՝ արդյոք ճիշտ է, որ F-16 կործանիչներ ու թուրքական ԱԹՍ-ներ են կիրառվել Հայաստանի դեմ պատերազմում՝ նշելով, որ մինչ տարբեր երկրներ հրադադարի կոչ են անում, երկու կողմում էլ քաղաքացիական անձինք են մահանում, և  Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]