1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քադիրովը հայտարարել Է, որ Գրոզնիում ոչնչացված ահաբեկիչները ժամանել Էին Սիրիայից

Քադիրովը հայտարարել Է, որ Գրոզնիում ոչնչացված ահաբեկիչները ժամանել Էին Սիրիայից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա Էին ժամանել Սիրիայից ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել Է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Քադիրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ վերջին ժամանակամիջոցում «շայթանները» փախուստի մեջ Էին Ռուսաստանի սահմաններից դուրս՝ թաքնվելով Սիրիայում եւ այլ երկրներում: Իսկ այժմ, պատվեր ստանալով իրենց արեւմտյան հովանավորներից, նրանք վերադարձել Էին եւ որոշել կատարել մի շարք ահաբեկչական գործողություններ»,- գրել Է Քադիրովը:

Նրա խոսքով՝ զինյալները վաղուց Էին նշված օպերատիվ բազայում եւ գտնվում Էին հետախուզման մեջ: Քադիրովը նաեւ հրապարակել Է ոչնչացվածների տվյալնեռրը: Նրանցից երեքը ծնունդով Գրոզնիից են. գրանցված են Չեչնիայի Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված Է Չեչնիայում, նրա ծննդավայրի մասին տվյալներ չեն բերված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]